ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհանիսյանը սեպտեմբերի 4-ին «factor.am» լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է, թե Վրաստանում ընթացող «Agile spirit 2017» զորավարժություններին Հայաստանը իր մասնակցությունը չի հաստատել. «Մենք երբեք, ոչ մի փուլում չենք հաստատել մեր մասնակցությունը»: Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը հայտարարել է. «Զորավարժություններին մեր մասնակցությունը ոչ թե սիտուացիոն է, այլ խորքային գնահատականներից ելնելով է»:
Ուշագրավ է, որ Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից 2017 թվականի օգոստոսի 29-ին տարածած հայտարարության մեջ, «Agile spirit 2017»-ի պաշտոնական լոգոյում առկա է Հայաստանի դրոշը: Միեւնույն գերատեսչության արդեն սեպտեմբերի 2-ի հայտարարությունում «Agile spirit 2017»-ի պաշտոնական լոգոյում ՀՀ դրոշը փոխարինվել է ադրբեջանականով:
Այժմ պետք է հասկանալ` արդյո՞ք Վրաստանի ՊՆ-ն` ՀՀ պետական դրոշը զորավարժությունների պաշտոնական լոգոյի վրա պատկերել է առանց Հայաստանի հետ համաձայնեցնելու: