Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխության նախագծի համաձայն, խստացվելու են աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելու դեմ տուգանքները։
Ըստ փոփոխության՝ ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարիով, իրավաբանական անձը՝ 1 500 լարիով: Նշված օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկել է տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովը։
Կրկնելու դեպքում տուգանքի չափը ֆիզիկական անձանց համար սահմանվում է 500 լարի, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 5 000 լարի։
Հանձնաժողովի նիստում քննարկված օրինագիծը կքննարկվի նաև խորհրդարանի լիագումար նիստում: