
Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» անդամ Զուրաբ Ճիաբերաշվիլիի գնահատմամբ, երկրի ժողովրդագրական իրավիճակի վատթարացման պատճառը աղքատության խորացումն է։
Նրա խոսքով, Վրաստանի բնակչության ծերացումը ժողովրդագրական ցուցանիշի վատթարացման միակ պատճառը չէ:
«Ժողովրդագրական ցուցանիշի վատթարացման պատճառը պետք է փնտրենք աղքատության աճի մեջ, ինչը վերջին տարիներին հանգեցրեց տնտեսական լճացման ու կյանքի զգալիորեն թանկացման»,- հայտարարել է Ճիաբերաշվիլին:
Նախորդ տարիների նման 2018 թվականին ևս Վրաստանում բնական աճը կրկին շարունակում է նվազել: Ծնելիության մակարդակն արդեն 5-րդ տարին անընդմեջ նվազում է: