Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում սողանքային գործընթացների զարգացման պատճառով զոհերի թիվը հասել է 6-ի։ Փրկարարներն այսօր չորս դի են հայտնաբերել:
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Երեկ՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային գործընթացներ են ակտիվացել: Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է աղետի գոտի։
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն ասել է, որ մինչ այժմ (10:02) չեն կարողացել կապ հաստատել Շովիում գտնվող 35 մարդու հետ։