
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Իրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցություն է հայտնում: Այս մասին Զալկալիանին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում է գրառում կատարել.
«Մենք խորապես ցավում ենք Իրանում ինքնաթիռի կործանման և ուղևորների մահվան համար։ Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին», — գրում է նախարարը:
Հիշեցնենք՝ Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են՝ 167 ուղևոր և անձնակազմի 13 անդամ: