2023 թվականի մայիսի 2-ին Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ԱԳՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի և Իսրայելի երկկողմ և բազմակողմ համագործակցության կարևոր հարցերի վրա։ Նշվել են երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները։
«Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
Իցհակ Հերցոգը ևս մեկ անգամ հաստատել է Իսրայելի հաստատակամ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: