Աֆլատոքսին M1 պարունակող կաթի խմբաքանակը հանվել է վաճառքից. ՊԱԳ

Ապրիլի 7-ին՝ աֆլատոքսին M1 պարունակող ապրանքների մասին առաջին հայտարարությունից 4 օր անց, Պարենի ազգային գործակալությունը (ՊԱԳ) հայտարարել է, որ «Սոփլիս Նոբաթի» կաթի որոշակի խմբաքանակ, որտեղ հայտնաբերվել է աֆլատոքսին M1, «ամբողջովին հեռացվել է» ցանցից։

Գործակալության տվյալներով, «Սոփլիս Նոբաթի»-ի արտադրանքը, որն այժմ առկա է վաճառքի ցանցում (կաթ, թթվասեր, կաթնաշոռ և այլն) լիովին համապատասխանում են անվտանգության չափանիշներին»։

«Կաթի որոշակի խմբաքանակը («Սոփլիս Նոբաթի»/«Վիմ-Բիլ-Դան Վրաստան»), որում հայտնաբերվել է աֆլատոքսին M1, ամբողջությամբ հանվել է վաճառքի ցանցից», — գրել է ՊԱԳ-ը:

Ըստ ՊԱԳ-ի, իրենք պարբերաբար ստուգում են կաթ վերամշակող ընկերությունների արտադրանքը տարեկան առնվազն 4 անգամ: Անցյալ տարի գրեթե 1500 անգամ ստուգել են կաթ արտադրող բիզնես հատվածը և վերցրել 1031 նմուշ, այդ թվում՝ «Վիմ-Բիլ-Դան Վրաստան»-ը` 15 անգամ, և «ոչ մի խախտում չի հայտնաբերվել»։

Գործակալությունը սահմանել է «15-ապատիկ ստուգումը» որպես «տարբեր ցուցանիշների, այդ թվում՝ աֆլատոքսինի ստուգում, փաստաթղթային ստուգում/նմուշային փորձարկում»։

  • Ապրիլի 3-ին ՊԱԳ-ը հայտարարել է, որ մարտի 28-ին լաբորատոր փորձարկումների արդյունքում «Սոփլիս Նոբաթի»-ից վերցված 5 նմուշներում հայտնաբերվել է աֆլատոքսին M1-ի ավելցուկային մակարդակ։
  • Աֆլատոքսինն արտադրում են բորբոս սնկերը: Աֆլատոքսին B1-ով վարակված սնունդը մտնում է կենդանու օրգանիզմ, որտեղից անցնում է կաթի մեջ և վերածվում աֆլատոքսին M1-ի, որը վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար։

«Սոփլիս Նոբաթի»-ի խոսքով, դա եղել է «Ադրբեջանում արտադրված կաթի փոքր խմբաքանակ», նաև հայտարարել է. «Մենք դադարեցնում ենք համագործակցությունը ադրբեջանցի վերոհիշյալ գործընկերոջ հետ՝ մինչև բոլոր տեխնիկական մանրամասները պարզվեն»։

Ինչ է պարունակում վրաստանյան կաթնամթերքը. լրագրողական հետաքննություն