
Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով ավելի քան 20 մարդ տեղափոխվել է կարանտինային գոտի:
«23 մարդ, որոնք գտնվել են Իրանի այն տարածքներում որտեղ կորոնավիրուս է տարածված, տեղափոխվել են կարանտինային գոտի: Նրանց առողջական վիճակը նորմալ է»,- ասված է Ադրբեջանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Իրանի առողջապահության նախարարի տեղակալի խոսքով, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, 15 մարդ մահացել է: