Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիները ցանկանում են առանց պատկան մարմինների համաձայնության վերադառնալ հայրենիք. Վրաստանի դեսպանատուն

Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան հայտարարությամբ՝ Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիները գործող կանոնակարգերը շրջանցելով ցանկանում են հայրենիք վերադառնալ:

«Վերջին օրերին արտակարգ իրավիճակ է ստեղծվել ադրբեջանա-վրացական պետական ​​սահմանի «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետում: Մասնավորապես, Ադրբեջանի տարածքում գտնվող Վրաստանի քաղաքացիները, շրջանցելով գործող կանոնակարգերը և առանց Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան համակարգման, փորձում են չհամաձայնեցված և անկազմակերպ ձևով հայրենիք վերադառնալ», — ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Դեսպանությունը դիմում է Վրաստանի այն քաղաքացիներին, որոնք ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանում, հայրենիք վերադառնալու ցանկություն ունենալու դեպքում նախօրոք գրանցվել Վրաստանի դեսպանատանը և նաև խստորեն հետևել Ադրբեջանում գործող կարանտինային կանոններին: