
Վրաստանի սահմանից 159 կմ հեռավորության վրա, Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել:
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4,5 մագնիտուդ։
Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Վրաստանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 12:09-ին։