2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից Վրաստան է արտահանվել 1,7 մլրդ խորանարդ մետր գազ, Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը:
Նախարարը գրել է, որ երկիրը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 23 տոկոսով ավելացրել է բնական գազի արտահանումը։
Շահբազովի տվյալներով՝ Ադրբեջանից Եվրոպա, ընդհանուր առմամբ, արտահանվել է 7,3 միլիարդ խորանարդ մետր գազ։ Դրանից Թուրքիա արտահանվող գազի ծավալը կազմել է 5,4 մլրդ խմ։
Ադրբեջանն, ընդհանուր առմամբ, արդյունահանել է 30,6 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչը 9,7 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների տվյալները։