
Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում ազգությամբ ադրբեջանցի անչափահասների հավանական նշանադրության հարցը լայն քննարկումների տեղիք է տվել։ Հիշեցնենք, որ անչափահաս երեխաների հնարավոր նշանադրության մասին փետրվարի 8-ին սոցիալական ցանցերի վրաստանյան տիրույթում տարածված տեսանյութի հետ կապված հետաքննություն է սկսել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Հարցի հետ կապված Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է Վրաստանի գործընկերոջը՝ Նինո Լոմջարիային, կոչ անելով ժամանակին քննել հարցն ու պաշտպանել դեռահասների իրավունքները:
Ադրբեջանցի ակտիվիստ Գունել Մովլուդի նախօրեին տարածած լուսանկարում երևում էին իրար գրկած անչափահասներ, կողքին՝ քաղցրավենիք, վրան՝ ադրբեջաներենով «ձեռքը խնդրելու» հետ կապված արտահայտություններ:
«Սա ոչ մի ավանդույթ էլ չէ, անչափահասների ամուսնությունը հանցագործություն է նաև Ադրբեջանում»,- գրել էր ակտիվիստը:
Անչափահասների հնարավոր նշանադրության գործով ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել