Ադրբեջանի գերագույն դատարանը քննարկել է լրագրող Աֆղան Մուխթարլիի փաստաբանի՝ դատավճռի վերանայմանն ուղղված հայցը, սակայն վճիռն անփոփոխ է թողել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, ս.թ. հունվարին ադրբեջանական դատարանը լրագրող Աֆղան Մուխթարլիին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման:Մեղադրյալ կողմը Մուխթարլիի համար 8 տարվա ազատազրկում էր պահանջել:
Լրագրողը մեղադրվել է սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգ ճանապարհով դրամական միջոցներ փոխադրելու և պաշտոնյաներին վիրավորելու համար:
Ադրբեջանցի և օտարերկրացի իրավապաշտպանները հայտարարել են, որ ընդդիմադիր լրագրողին ներկայացված մեղադրանքների հիմքում բացառապես քաղաքական դրդապատճառներ են:
Մուխթարլին իր կնոջ՝ Լեյլայի հետ, 2015 թվականին ապաստանել է Թբիլիսիում, 2017-ի մայիսին Վրաստանի իրավապահները նրան հանձնել են Ադրբեջանի իրավապահներին, ինչը Վրաստանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել: