
Ադրբեջանը չի ընդունել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահական ընտրությունների արդյունքները:
Ադրբեջանի արտգործնախարարությունը Թվիթերում հայտարարություն է տարածել, որում ասված է, որ Ադրբեջանը սատարում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ուստի չի ճանաչում այսպես կոչված՝ նախագահական ընտրությունները՝ Վրաստանի շրջան Աբխազիայում:
Իսկ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել ընտրություններում հաղթանակ տարած Ասլան Բժանիային:
Ի դեպ՝ ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն: Նախօրեին գրել ենք, որ Աբխազիայում սեպտեմբերին անցկացված ընտրությունների արդյունքները չեղարկվել էին, դե ֆակտո գերագույն դատարանի որոշմամբ նոր ընտրություններ էին նշանակվել: