
Ադրբեջանական ADY Express-ը SOCAR Carbamide գործարանում արտադրվող հանքային պարարտանյութի արտահանում է սկսել:
1984 տոննա հանքային պարարտանյութ վրացական երկաթգծի միջոցով արդեն հասել է Բաթումի: Բեռի վերջնական նպատակակետը Հարավային Ամերիկայի երկրներն են: Մոտ ապագայում սպասվում է բեռների զգալի աճ:
SOCAR Carbamide գործարանը սկսել է գործել 2019 թվականի հունվարից: Գործարանը կարող է տարեկան 650-660 հազար տոննա պարարտանյութ արտադրել: