Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում Վրաստանն իսկապես չեզոք և անկողմնակալ միջնորդ է:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը կարող են տարածաշրջանը վերածել տարածաշրջանային խաղաղության և բարգավաճման հնարավորության։
«…մեր շահերից է բխում եռակողմ հանդիպման անցկացումը, քանի որ այս տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին։
Մի բան կցանկանայի նշել, որ Սառը պատերազմի և Խորհրդային Միության տարիներին կար տերմին՝ «Վստահիր, բայց ստուգիր»։ Վստահությունը տեղին է, բայց Դավոսում լսեցի մեկ այլ արտահայտություն. «Մի՛ վստահիր, այլ համագործակցիր», — նշել է Ղարիբաշվիլին:
Ալիևը Դավոսում ասել է՝ Երևանը հրաժարվում է Բաքվի և Թբիլիսիի առաջարկից