Սեպտեմբերի 22-25 Բաթումիում կանցկացվի «Ad Black Sea» միջազգային գովազդային փառատոնը:
«Ad Black Sea»-ն միջազգային գովազդային փառատոն է, անցկացվում է երկորդ անգամ, առաջինը 2015-ին էր: Փառատոնը, ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ կհյուրընկալիԲաթումին:
Փառատոնը կանցկացվի Վրաստանի և Ուկրաինայի հաղորդակցության(կոմունիկացիայի) գործակալությունների միությունների կազմակերպմամբ: Կմասնակցեն ինչպես վրացական, այնպես էլ միջազգային գովազդային գործակալություններ: Մուտքն ազատ է ոլորտով հետաքրքրված ցանկացած անձի համար: Քառօրյա փառատոնը ներառում է մրցույթ, սեմինարներ և խնջույք, սա մասնակիցներին նոր կապեր ձեռք բերելու, հետաքրքիր բանախոսություններ լսելու և զվարճանալու հնարավորություն է տալիս: Սեպտեմբերի 25-ին կհայտարարվեն հաղթողները, և պարզ կլինի տարվա լավագույն գովազդային գործակալության անունը: «Ad Black Sea» -2016-ն անց է կացվում Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարության աջակցությամբ: