
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում հակառուսական ակցիան շարունակվում է: Այսօր ցուցարարներին միացել են նաև մեծաթիվ ուսանողներ: Զուգահեռաբար, բողոքի ցույց է անցկացվում նաև Թբիլիսիի պետական համալսարանի հարակից տարածքում: Այստեղ ուսանողները հայտարարում են, որ ոչ մի քաղաքական դրդապատճառներ չունեն:
Այսօրվա խորհրդանիշն են կարմիր գույնի աչքի կապոցներն ի աջակցություն նախօրեին աչքերը կորցրած ցուցարարների։ Այսօր ցուցարարները ներկայացել հենց այս կապիչներով: Դրանց վրա գրված է՝ 20 տոկոս, ի նշան նրա, որ Վրաստանի 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի կողմից: «Ալիք Մեդիան» ներկայացնում է ցույցի դեմքերին: