«Աբխազները և օսերը ի վերջո պետք է որոշեն՝ ուզում են լինել Ռուսաստանի մարզի կարգավիճակում, թե եվրոպական Վրաստանի կազմում»,- այս մասին հայտարարել է եվրոպական քաղաքականության վերլուծական կենտրոնի վերլուծաբան Բրայան Ուիտմորը՝ American Enterprise Institute-ում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո: Հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Ուիտմորը Վրաստանի կառավարության «Քայլ դեպի լավագույն ապագա» խաղաղասիրական նախաձեռնությունը կարևոր քայլ է համարել ու նշել, որ Վրաստանը Ցխինվալիի և Աբխազիայի շրջանների բնակչության համար առավել գրավիչ է:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 4-ին Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության նոր՝ «Քայլ դեպի լավագույն ապագա» խաղաղասիրական նախաձեռնությունը ներկայացրեց, որը, սակայն, չընդունվեց Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի կողմից: