
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ստորագրել է «զինվորական ծառայության մասին հրամանագիր»:
2022 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 18-ից 27 տարեկան այն անձինք, ովքեր պահեստային հաշվառման մեջ չեն գտնվում, կզորակոչվեն զինվորական ծառայության։
Աբխազիայի դե ֆակտո նախարարների կաբինետին, Սոխումիի և շրջանային վարչակազմերին հանձնարարվել է ապահովել զորակոչի և զինվորական ծառայությունից ազատման հետ կապված միջոցառումների իրականացումը։