
Օկուպացված Աբխազիայում սկսվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ռուսաստանից։ Տեղեկությունը տարածել է «Չեռնոմորէներգո» ընկերությունը։
Վրաստանի պետական էներգետիկ համակարգի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ ներկայումս Ռուսաստանից օկուպացված Աբխազիա է մատակարարվում մոտ 250 մեգավատտ էլեկտրաէներգիա։
Նշենք, որ ռուսական էլեկտրամատակարարման խնդիրը պայմանավորված է Աչիգվարայի էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքի ավարտով։