Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի մշակույթի դե ֆակտո նախարար Միլանա Բժանիան հայտնել է, որ ծրագրվում է Աբխազիայում կառուցել Դմիտրի Մեդվեդևի անվան ծառուղի:
Ըստ նրա, այս քայլը երախտիքի տուրք է այն բանի համար, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո այդ ժամանակահատվածի Ռոուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն Աբխազիան ճանաչել է որպես «անկախ պետություն»:
«Մենք անհրաժեշտ ենք համարում իրավական գնահատական տալ պատմական այս կարևոր իրադարձությանը և Մեդվեդևի անունը հավերժացնել Աբխազիայի պատմության մեջ»,- ասել է Բժանիան։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, 2008 թվականի վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան որպես «անկախ պետություններ»։
Մեդվեդևը ներկայումս Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն է։