
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի տարածքում դե ֆակտո պաշտպանության նախարարությանը պատկանող ՄԻ-24 ուղղաթիռ է կործանվել։
«Ափսնիպրես» գործակալության տվյալներով, ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներն էլ ողջ են։
Վթարի պատճառները հետաքննվում են։ Դեպքի վայր է ժամանել Աբխազիայի դե ֆակտո արտակարգ իրավիճակների նախարար Լև Կվիցինիան։