Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում քննարկվում են «Նախարարների կաբինետի» վերացումը նախատեսող «Սահմանադրական օրենքի» փոփոխությունները, որին կհաջորդի «վարչապետի և փոխվարչապետի» պաշտոնների վերացումը։
Ներկայում դե ֆակտո հանրապետության վարչապետն Ալեքսանդր Անկվաբն է:
Նոյեմբերի 11-ին «խորհրդարանի պետական-իրավական քաղաքականության հանձնաժողովի» նիստում քննարկվել են «Սահմանադրական փոփոխությունները»։ Փաստաթուղթը պատրաստվել է «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի» ներկայացրած առաջարկների հիման վրա։
«Հանձնաժողովի անդամները որոշել են հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու համար ներկայացնել խորհրդարանի հաջորդ նստաշրջանում»,- ասվում է «նախագահի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 15-ին։ Նույն օրը դե ֆակտո խորհրդարանը նախատեսում է վավերացնել «ներդրումային նախագծերի իրականացման ռուս-աբխազական համաձայնագիրը», որին ընդդիմությունը դեմ է։