Աբխազիայում հետաքննում են ՌԴ քաղաքացու սպանությունը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի Գագրա քաղաքում դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի հետ սահմանի մոտ ՌԴ քաղաքացու սպանության վերաբերյալ։ Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ` գրել է TASS ռուսական լրատվամիջոցը։

Ըստ դե ֆակտո դատախազության, հունիսի 23-ին սահմանին կրակոցներ են հնչել, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

Դե ֆակտո ներքին գործերի նախարար Ռոբեր Կիուտի խոսքով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Տեղեկության համաձայն՝ սահմանային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով։