Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում հունվարի 9-ից էլեկտրաէներգիայի մատակարարման նոր սահմանափակումներ կգործեն:
«Չեռնոմորէներգո» ընկերության հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ էլեկտրաէներգիան կդադարեցվի օրական վեց ժամով։
«Սահմանափակումներ են մտցվում՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնությունից էլեկտրաէներգիայի սոցիալական հոսքը խնայելու անհրաժեշտությամբ և ուղղված են էներգառեսուրսների օգտագործման օպտիմալացմանը և էներգահամակարգի կայուն աշխատանքի ապահովմանը», — նշել են ընկերությունում։
Աբխազիայում էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումները վերացվել են միայն Ամանորի օրը։