Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո հանրապետություն ընդդիմադիր «Ժողովրդական շարժման» առաջնորդ Ադգուր Արձինբան դժգոհություն է հայտնել Վրաստանի հետ կապված Ռուսաստանի կայացրած վերջին որոշումներից:
«Մեկ շաբաթ է անցել այն օրվանից, երբ մեր դաշնակից և ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չեղարկեց վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար՝ երկու երկրների միջև վերսկսելով նաև ուղիղ չվերթերը։ Այս պահին Աբխազիայից որևէ արձագանք չկա, նույնիսկ, երբ ռուսական ավիաընկերությունների կայքերից հանվում է Աբխազիայի մասին հիշատակումը»,- Telegram-յան իր ալիքում գրել է Արձինբան:
Արձինբան վկայակոչել է նաև Ռուսաստանի և Աբխազիայի միջև «դաշնակցային և ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիրը, որը նախատեսում է «համակարգված արտաքին քաղաքականություն վարել»։ Ըստ այդմ, Արձինբան կարծում է, որ Մոսկվան պետք է հաշվի առներ աբխազական կողմի դիրքորոշումը Վրաստանի հետ կապված որոշումներ կայացնելիս:
Ընդդիմադիր առաջնորդը նաև իր զայրույթն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան նույնիսկ մայիսի 9-ին Մոսկվայում անցկացված շքերթի հրավեր չի ստացել ռուսական կողմից։