Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Աբխազիայում, «Նագվալու» ռուսական պոլիգոնում դիպուկահար բրիգադների զորահավաքային զորավարժություններ են անցկացվում «Արևելք» օպերատիվ ուղղությամբ։
Դե ֆակտո ՊՆ-ի փոխանցմամբ, այս զորավարժությունները կապ չունեն Ռուսաստանում սկսված զորահավաքի հետ և պատկանում են կանոնավոր զորավարժություններին, որոնք անցկացվում են պոտենցիալ թշնամու դեմ «աբխազական բանակին» պաշտպանությանը նախապատրաստելու համար։
Նշենք, որ օրեր առաջ Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ստորագրել է «զինվորական ծառայության մասին հրամանագիր»: