
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայիում ռուս զինվորականների մարտական պատրաստվածության ստուգումներ են իրականացվում: Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտական պատրաստվածության ստուգումներին մասնակցում է 2000 զինվորական և 500 միավոր զինտեխնիկա:
«Աբխազիայում տեղակայված ռուս զինվորականների պատրաստվածությունը ստուգելու են հարավային ռազմական շրջանի սպաները»,- ասված է ՀՌՕ-ի պաշտոնական հաղորդագրությունում:
Մինչև շաբաթավերջ անցկացվող ստուգումները վերաբերում են Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տեղակայված ռուսական բոլոր բազաներին:
«Զինվորական ստորաբաժանումների մի մասը կմասնակցի Ցաբալայի և Նագվալոուի պոլիգոններում անցկացվող 200 մետր վազքի մրցումներին: Զինվորականները կվերապատրաստվեն և քննություններ կհանձնեն»,- ՀՌՕ-ի հաղորդագրությունն է մեջբերում Վրաստանի առաջին ալիքը: