
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներից մինչ այժմ Ուկրաինա է ուղարկել 2 000 զինծառայող։
Ըստ ուկրաինական կողմի՝ 1 200 զինծառայող Հարավային Օսիայի 4-րդ բազայից (ներառյալ օսերն ու ռուսները) և մինչև 800 զինծառայող Աբխազիայի 7-րդ բազայից Ուկրաինա են մեկնել կռվելու ռուսական զորքի հետ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ին պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի դեմ և այդ ժամանակից ի վեր ռմբակոծում է ինչպես ռազմական օբյեկտները, այնպես էլ քաղաքացիական բնակչությանը։
Պատերազմին նախորդել էր Ռուսաստանի նախագահի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների՝ որպես անկախ ժողովրդական հանրապետությունների ճանաչումը։