Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ «Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներից կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք է տեղափոխվել 37 պացիենտ»:
«Մեր դիրքորոշումը հստակ և պարզ է` որևէ կապ չունի, թե Էնգուրիի որ կողմում է գտնվում վարակված մարդը, նրանք մեր քաղաքացիներն են և մենք պետք է հոգ տանենք նրանց մասին,- հայտարարել է Գախարիան,-Այս նպատակին հասնելու համար Ռուխի համալսարանական կլինիկան արագ գործարկվեց։ Ոչ մի տարբերություն չկա ծառայությունների և ստանդարտների տեսանկյունից: Մենք կանենք ամեն բան՝ մեր քաղաքացիների ապաքինման համար»։