Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի՝ դե-ֆակտո խորհրդարանը որոշման նախագիծ է ընդունել, որով կոչ է անում Ռաուլ Խաջիմբային հրաժարական տալ երկրի ղեկավարի պաշտոնից:
Նախագծին կողմ է քվեարկել 19, դեմ՝ 4 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել: Ավելի վաղ խորհրդարանականները Խաջիմբային փոխանցել էին ցուցարարների բոլոր պահանջները:
Խաջիմբան իր հերթին պատասխանել է, որ դեռևս պատրաստ չէ նման որոշում կայացնել, չի բացառել, որ Աբխազիայում հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի: Նա նախորդ տարվա սեպտեմբերին նախագահական ընտրություններում հաղթել էր՝ 47,39 տոկոսով: Բնակչության 46,17 տոկոսն ընտրել էր Ալխան Կվիցինիային, ով չի ընդունում ընտրության արդյունքները և պահանջում է չեղյալ համարել դրանք: