Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) օգնությամբ Աբխազիայի պատերազմի ժամանակ անհետ կորած 16 մարդու աճյունը հանձնվել է նրանց ընտանիքներին։ Փորձաքննությունն անցկացնելուց հետո անհետ կորածների ընտանիքի անդամներին տեղեկություններ են տրամադրվել Սամխարաուլիի քննությունների բյուրոյում նրանց հարազատներին հայտնաբերելու և ինքնությունը պարզելու գործընթացի մասին։
Նույնականացումից հետո աճյունը տեղափոխվել է Թբիլիսիի Սամեբայի (Սուրբ Երրորդության) եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել քաղաքացիական հուղարկավորություն։
«16 ընտանիք, որոնք վերջին երեք տասնամյակների ընթացքում ստիպված են եղել ապրել անորոշ վիճակում, հնարավորություն են ստացել իրենց հարգանքի տուրքը մատուցել մահացած իրենց սիրելիներին։ Մենք ցավակցում ենք այս ընտանիքների անդամներին»,- ասել է Վրաստանում ICRC-ի պատվիրակության ղեկավար Անն Մոնտավոնը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 2010 թվականից համակարգող խումբն աշխատում է Աբխազիայի պատերազմի ժամանակ և դրանից հետո անհետ կորածների որոնումներով։ 2013 թվականից ի վեր հայտնաբերվել է 543 մարդու աճյուն, որից 301-ը ճանաչվել և հանձնվել է նրանց ընտանիքներին։
Մինչ օրս անհետ կորած է համարվում 1849 մարդ՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։