Աբխազիայի պատերազմի սկսվելուց 27 տարի է անցել

Աբխազիայի պատերազմի սկսվելուց 27 տարի է անցել:

Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունում ռազմական հակամարտությունը սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Ըստ պաշտոնական վարկածի՝ Վրաստանի պետական խորհուրդը Աբխազիայի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիսլավ Արձինբայի հետ համաձայնությամբ՝ ուժայիններին ուղարկել է երկաթուղու Սոչի-Ինգիրի հատվածը հաճախակի ավազակություններից պաշտպանելու նպատակով:

Նշվում է, որ վրացական ուժերի մուտքն Աբխազիա նախորդել են, այսպես կոչված, տեղական սեպարատիստների կողմից անկախության պահանջին:

Հատկանշական է, որ պատերազմի ժամանակ ռուսական բանակը ներգրավված էր մարտերին՝ ի աջակցություն աբխազական ուժերի:

13 ամիս և 13 օր տևած պատերազմի ժամանակ զոհվել է 10 000-30 000 զինվորական և քաղաքացիական անձ: Մոտ 300 000 մարդ փախստական է դարձել:

1994 թվականի մայիսի 14-ին վրացական և աբխազական կողմերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կնքել են «Կրակի դադարեցման և կողմերի բաժանման մասին» համաձայնագիր, որը մշակվել էր հակամարտության կարգավորման նպատակով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի գլխավորությամբ տեղի ունեցած ժնևյան բանակցությունների շրջանակներում:

2008-ին Մոսկվան ճանաչեց Վրաստանի այս շրջանի անկախությունը: