
Գալիի շրջանում Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի իրավապահները ձերբակալել են Վրաստանի քաղաքացի Ալեքսանդրե Կապանաձեին: Ինչպես հայտարարում են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից, քաղաքացին մեղադրվում է «սահմանն ապօրինի հատելու մեջ»:
ՊԱԾ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նշվածի հետ կապված տեղեկացված է Եվրամիության մոնիթորինգի առաքելությունը և Վրաստանի քաղաքացուն ազատ արձակելու նպատակով աշխատանքներ են տարվում:
«Հաստատում ենք ապօրինի ձերբակալման փաստը: Քաղաքացին այսպես կոչված սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով է ձերբակալվել: Գործում է թեժ գիծ, ինչպես նաև այս մասին տեղեկացված է Եվրամիության մոնիթորինգի առաքելությունը: Քաղաքացուն ազատ արձակելու նպատակով աշխատանքներ են տարվում»,- հայտարարել են ՊԱԾ-ից: