
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի բնակիչները կարող են պատվաստվել` առանց նախապես գրանցվելու` ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Վերջին ամսվա ընթացքում Ինգուրիի կամուրջը հատել է 11 000 մարդ, բոլորը թեստավորվել են, 44 –ի մոտ դրական է եղել: Պատվաստվել է ընդամենը մի քանիսը: Աբխազիայի բնակիչների համար հասանելի են բոլոր տեսակի պատվաստանյութերը:
«Հիմնական թելը, որն այսօր մեզ կապում է մեր բռնագրավված շրջանների հետ, առողջապահությունն է, բժշկությունը: Հիվանդությունների վերահսկման կենտրոնը Աբխազիայի մեր հայրենակիցներին ապահովում է մանկական պատվաստանյութերով, ՁԻԱՀ-ի դեղամիջոցներով, հակատուբերկուլյոզային դեղերով, թեստերով, առաջարկել է քովիդի դեմ պատվաստում», — ասել է Գամկղրելիձեն: Նա եղել է Ինգուրիի կամրջին, տեղում ծանոթացել թեստավորման ընթացքին: