
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում կորոնավարակի ևս մեկ դեպք է հաստատվել:
Վարակվել է 95-ամյա մի կին, ով ապրում է Գագրայում՝ նույն շենքում, որում նախորդ երկու վարակվածները: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ կինը հրաժարվել է հոսպիտալացումից ու գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն բժիշկները նրա հետ բանակցություններ են տանում:
Նախորդ երկու վարակակիրները շարունակում են ստացիոնար բուժումը, նրանց վիճակը բավարար է: