
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի իշխանությունը փակել է սահմանային կետը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, պատճառը Վրաստանի Զուգդիդի քղաքում ընթացող բողոքի ակցիաներն են, որոնք ըստ աբխազական կողմի, սադրիչ բնույթ են կրում:
Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե երբ կբացվի սահմանը: Որոշումը խնդիրներ է ստեղծել Գալիի շրջանում ապրող վրացիների համար:
Հիշեցնենք՝ հունիսի 20-21-ին տեղի ունեցած դեպքերից հետո Վրաստանի մայրաքաղաքից բացի ակցիաներ են ընթանում նաև այլ քաղաքներում, այդ թվում Զուգդիդիում: