Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) նոտա է ստացել Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասի համաձայնագրի վերաբերյալ։
Աբխազական կողմի պնդմամբ, գրառման մեջ նշված է, որ Ռուսաստանը նախատեսում է այդ օբյեկտը, հողատարածքները և ծովի ջրի մի մասը օգտագործել միայն պետական միջոցառումների և առողջապահական նպատակներով։ Օբյեկտի շահագործումը որևէ վտանգ չի ներկայացնում Աբխազիայի ինքնիշխանությանը, անվտանգությանը, քաղաքական, ռազմական, տնտեսական և էկոլոգիական շահերին:
Ի դեպ, օրեր առաջ Աբխազիայում Ռուսաստանի դե ֆակտո դեսպանատունը հրապարակել է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու պայմանագրի տեքստը։
Հրապարակվել է Բիճվինթան Ռուսաստանին փոխանցելու պայմանագրի տեքստը