
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ այժմ իրենք մեծ կախվածություն ունեն Վրաստանի ներքաղաքական իրավիճակից։
«Վրաստանի ներկայիս կառավարությունը չեզոք է Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ավելին, նա ակտիվորեն դիմադրում է ուկրաինական կառավարության և սեփական ընդդիմության՝ Հարավային Օսիայում և Աբխազիայում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու ջանքերին։
Սակայն ո՞վ ասաց, որ առկա ճնշման արդյունքում Վրաստանի ղեկավարությունը չի փոխարինվի հակառուսական արմատականներով կամ ստիպված չի լինի բացել երկրորդ ճակատը», — Սոխումում կայացած «Հատուկ ռազմական գործողությունը որպես համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության գործոն» համաժողովում ասել է Շամբան։