
2022 թվականի զեկույցը ներկայացնելու ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ի թիվս այլ հարցերի, խոսել է հակամարտությունների և Վրաստանի խաղաղ քաղաքականության մասին։
«Մեր քաղաքականությունը խաղաղ է և չի վերանայվելու: Մենք ցանկանում ենք բուժել պատերազմների վերքերը և միասին ապրել ուժեղ ու միասնական եվրոպական Վրաստանում»,- ասել է վարչապետը:
Ղարիբաշվիլին հայտարարություն է արել որոշակի նախաձեռնության վերաբերյալ.
«Աբխազիայի բյուջեն ընդամենը հարյուր միլիոն ԱՄՆ դոլար է։ Նրանց բյուջեն ամբողջությամբ սուբսիդավորվում է։ Սա բաց թողնված հնարավորություն է աբխազ և օս եղբայրների ու քույրերի համար։ Մեր երկրի միավորման դեպքում առաջին երեք տարիների ընթացքում Աբխազիայում և Սամաչաբլոյում կարող ենք ներդնել մոտ 10 միլիարդ ԱՄՆ դոլար։
Այս թեման քննարկեցինք տնտեսական խորհրդում։ Աբխազիան կարող է դառնալ երկրորդ Մոնակո, նա հսկայական ներուժ ունի…»: