
Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Ժնևյան քննարկումների համանախագահները քննարկումների հաջորդ փուլից առաջ նախապատրաստական աշխատանքների համար այցելել են Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիա և Աբխազիա:
Ըստ աբխազական կողմի՝ Ժնևի քննարկումների համանախագահների հետ հանդիպման ընթացքում դե ֆակտո արտաքին գործերի փոխնախարար Իրակլի Տուժբան քննարկել է ուժի չկիրառման մասին համաձայնագրի անհրաժեշտությունը, Վրաստանից «եկող սպառնալիքները» և, մասնավորապես, անդրադարձել է «երկրորդ ճակատ» բացելու կոչերի խնդրին:
«Ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը մեզ համար մնում է Ժնևյան քննարկումների հիմնական աշխատանքային կողմը։ Նաև Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի գործունեությունը լուրջ անհանգստություն է առաջացնում Աբխազիայում»,- ասել է Տուժբան։
Ժնևի քննարկումների հաջորդ՝ 58-րդ փուլը, կանցկացվի հուլիսի 11-12-ը։