
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ձերբակալել են 1983 թվականին ծնված Բեգլար Ծիլոսանիին` անչափահաս աղջկա հետ միասին: Նրանք Վրաստանի քաղաքացիներ են:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ներքին գործերի նախարարության և Վրաստանում Եվրամիության մոնիթորինգի առաքելության ներգրավվածության արդյունքում աղջիկն արդեն վերադարձվել է ընտանիք` Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածք: Ինչ վերաբերում է տղամարդուն, ապա, ըստ գերատեսչության, ապօրինի ձերբակալման հետ կապված ակտի աշխատանքներ են տարվում:
Աբխազական կողմի հաղորդմամբ՝ Ծիլոսանին «փորձել է ապօրինաբար հատել սահմանը»։