Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո պաշտպանության նախարարությունը (ՊՆ) սուտ է որակել Telegram ալիքներով տարածված այն տեղեկությունը, թե Հարավային Օսիայի չորրորդ ռուսական բազայի ներկայացուցիչները քաղաքացիներին հանձնելու են իշխանություններին՝ Ուկրաինայի հետ պատերազմին հավաքագրելու նպատակով։
Դե ֆակտո ՊՆ-ի տվյալներով, տարածված տեղեկությունը սադրանք է և ծառայում է իրավիճակի ապակայունացմանը։
«Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնությունում հայտարարվել է մասնակի զորահավաք, որը, սակայն, չի ազդել Հարավային Օսիայի վրա։ Հարավային Օսիայում ընդհանուր զորահավաքի միջոցառումներ չեն նախատեսվում»,- հայտնել են դե ֆակտո ՊՆ-ից:
Ի դեպ, համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի հետ պատերազմելու նպատակով ոչ միայն ռուսների, այլև Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի բնակիչների զորահավաքի հնարավորությունը։
Մոսկվան չի բացառում Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի բնակիչների զորահավաքը