Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան մեկնաբանել է Սոխումիի օդանավակայանի վերականգնման աշխատանքները: Բժանիան նաև անդրադարձել է Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման փաստին։
«Ինչ վերաբերում է օդային հաղորդակցություններին, մենք նույնպես աշխատում ենք այդ ուղղությամբ (Ռուսաստանի հետ- խմբ.), պետք է ստորագրվի Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրի փաստաթուղթ։
Մինչ մենք զբաղված էինք դրանով, Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնվեց։ Սա մեզ վրա ազդեցություն չունի, դա երկու կողմերի գործն է։ Մեզ համար կարևոր է օդային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ։ Սա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ մենք կլուծենք այս հարցը։ Դժվարություններ կան, խոչընդոտներ կան, բայց աշխատանքը շարունակվում է»,- ասել է Բժանիան։
Ի դեպ, մինչ այդ հաղորդվել էր, որ դե ֆակտո կառավարությունը սկսել է Սոխումիի օդանավակայանի շահագործման վերականգնման և դրա հետագա շահագործման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության հետ միջկառավարական համաձայնագրի նախագծի մանրամասն ուսումնասիրությունը: