Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Ինալ Արձինբան և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են «երկքաղաքացիության հարցերի կարգավորման մասին» համաձայնագիր, հայտնում է ռուսական Sputnik պարբերականը։
Նշվում է՝ մոտ ժամանակներս կգործարկվի մեխանիզմ, որը կօգնի «Աբխազիայի քաղաքացիներին» ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն:
Հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը անվերապահ աջակցություն է հայտնում Աբխազիային՝ «պետական ինքնիշխանության ամրապնդման գործում» և շնորհակալություն է հայտնել Աբխազիայի ներկայացուցիչներին ուկրաինական հարցի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման համար։
Նշենք, որ ավելի վաղ Արձինբան պարզաբանել էր, որ համաձայնագիրը չի նախատեսում ռուսների համար «աբխազական քաղաքացիության» պարզեցված ձեռքբերում։