Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում իշխանամետ համարվող «Ամցախարա» կուսակցությունը մեղադրել է տեղի ընդդիմությանը Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու շուրջ ընթացիկ գործընթացները սրելու մեջ:
Նշենք, որ աբխազական ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ աբխազական հողը ենթակա չէ վաճառքի և այն իրենց «Սահմանադրությամբ» պատկանում է Աբխազիային:
«Ամցախարա»-ի ներկայացուցիչները պնդում են, որ ընդդիմադիրների կողմից հարցի շուրջ հակառուսական արտահայտությունները կարող են ազդել Աբխազիայի ռազմավարական գործընկերոջ (նկատի ունեն Ռուսաստանին, խմբ․) հետ հարաբերությունների և երկրի անվտանգության վրա:
«Վերջին շրջանում ընդդիմադիր ուժերը մոռանում են, թե ով է մեր դաշնակիցը, ով է մեր թշնամին»,- նշել է ընդդիմադիր կուսակցությունը:
Երեկ, Սոխումիում երիտասարդների նախաձեռնող խումբը խաղաղ բողոքի ցույց է անցկացրել Բիճվինթայի տարածքը Ռուսաստանին հանձնելու դեմ։
Ընդգծենք, որ աբխազական համայնքի մի մասը բողոքել է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու դեմ:
Աբխազիայի քաղաքացիական հատվածի կին ներկայացուցիչներն էլ հանդիպել էին Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Միխեիլ Շուրգալինի հետ՝ Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու և աբխազական հասարակության համար կարևոր այլ հարցերի շուրջ։