
Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ-Կարտիկամ ճանապարհի վերականգնման աշխատանքը շարունակվում է, փոխանցում է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Տեղեկության համաձայն՝ ճանապարհի 4048 մետրանոց հատվածում կառուցվում է երկաթբետոնե ճանապարհ, և գյուղացիները շուտով կկարողանան տեղաշարժվել առանց արգելքների։
Ծրագիրը ֆինանսավորվում է մարզերի զարգացման հիմնադրամից և տեղական բյուջեից, իսկ արժեքը կազմում է 1 միլիոն 165 հազար 24 լարի։ Ճանապարհային ենթակառուցվածքների աշխատանքն իրականացնում է «Ջավախավթոգզա» ՍՊԸ-ն։