
Շարունակվում է Աբուլ-Կարտիկամ ճանապարհի շինարարությունը, այս փուլում կառուցվում է 4048 մետր երկարությամբ ճանապարհ՝ Աբուլ գյուղից դեպի Կարտիկամ գյուղ ուղղությամբ։ Այս տեղեկությունը հայտնել է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Այս փուլում նախատեսվում է այդ հատվածի կառուցումը, մնացած հատվածի շինարարությունը կշարունակվի։ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահը, քաղաքապետը, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի պետական լիազորի տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին և ենթակառուցվածքային հարցերով պատասախանատու Մարինա Գաչեչիլաձեն տեղում ծանոթացել են կատարվող աշխատանքների ընթացքին։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ նախագծի ընդհանուր արժեքը 1 միլիոն 862 հազար 390 լարի է, մրցույթը շահել է «ՋավախԱվտոԳզան»։