
Աբու Դաբիում տեղի ունեցած միջադեպի առթիվ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Իրակլի Զարքուային տուգանել են: Նա վերադարձել է Թբիլիսի և կատարվածի մասին խոսել «Իմեդի»-ի եթերում:
Զարքուան ասել է, որ իրեն տուգանել է Աբու Դաբիի դատարանը, սակայն չի նշել տուգանքի ճշգրիտ չափը: Նրա խոսքով՝ ընկերը տեղում վճարել է գումարը, իսկ ինքը «մի կերպ հետ կտա այդ 3-4 հազար դոլարը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում բախում էր տեղի ունեցել Վրաստանի քաղաքացի Լաշա Գաբիտաշվիլիի և «Վրացական երազանք»-ի պատգամավորների միջև։ Միջադեպը սկսվել էր «Վրացական երազանք»-ի պատգամավորներ Իրակլի Զարքուայի և Վիկտոր Սանիկիձեի նախաճաշի ժամին։